Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Մոուրինյոն կարծես թե մնում է

Մոուրինյոն կարծես թե մնում է
09.03.2013 | 13:02

AS-ը հաղորդում է, որ Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդում «Մանչեստր Յունայթեդի» հետ հաղթական խաղից հետո Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը խաղացողների շրջանում ինֆորմացիա է տարածել ակումբում նաեւ հաջորդ մրցաշրջանում Ժոզե Մոուրինյոյի մնալու մասին: Եթե այս լուրը հաստատ է, ապա ակնհայտ է, որ որոշման կայացման մեջ վճռական դեր են ունեցել «Ռեալի» վերջին շրջանի ունեցած խաղերը: Ճիշտ է, մադրիդյան ակումբն երկրի ներքին առաջնության չեմպիոնական մրցավազքում չափից ավելի հետ է «Բարսելոնից» (տարբերությունը տասներեք միավոր է), սակայն երկրորդ տեղի համար պայքարում Մադրիդի «Աթլետիկոյից» ետ մնալը հասցվել է գրեթե նվազագույնի: Բացի այս «Ռեալը» դուրս է եկել արքայական գավաթի եզրափակիչ, շարունակում է հաղթական ելույթներն Եվրոպայի Չեմպիոների լիգայի խաղարկությունում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1898

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ